Նախարարը` չեմպիոն

18:03 | Մարտ 10, 2010 | ՍՊՈՐՏ

Ֆրանսիայի բնապահպանության նախարար Շանտալ Ժուանոն հաղթող է ճանաչվել երկրի կարատեի առաջնության «կատա» վարժությունում: Այդպիսով, նա այդ մրցաձեւում 12-րդ անգամ դարձավ Ֆրանսիայի չեմպիոնուհի, ընդ որում` նախարարը 13 տարի շարունակ չէր մասնակցել նման մակարդակի մրցումների:

Սակայն 40-ամյա Ժուանոն այդ տարիների ընթացքում հասցրել է ամուսնանալ, երեք երեխա ունենալ եւ մեծ հաջողության հասնել քաղաքականության բնագավառում:

 

Share |
Rambler's Top100