Հայաստանի հավաքականը 100-րդն է աշխարհում

14:25 | Դեկտեմբեր 16, 2009 | ՍՊՈՐՏ

ՖԻՖԱ-ի կողմից հրապարակվող ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակով Հայաստանի ազգային թիմը 2009 թվականն ավարտեց 100-րդ հորիզոնականում: Մեր թիմը ֆուտբոլի միջազգային միության հաշվարկով վաստակել է 321 միավոր:

Հարկ է նշել, որ Հայաստանը բավական ետ է մնում այնպիսի երկրներից, ինչպիսիք են Մալին, Գաբոնը, Բուրկինա Ֆասոն, Բենինը, Տոգոն, Մոզամբիկը, Ուգանդան, Զամբիան ...:

ՖԻՖԱ-ի դասակարգմամբ ներկայումս աշխարհի ուժեղագույն հավաքականն է Իսպանիայի ազգային թիմը, որը վաստակել է 1627 միավոր` 5 անգամ ավելի, քան Հայաստանի ընտրանին:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100