Ռիգերտը նախընտրեց Արմեն Ղազարյանին

13:31 | Նոյեմբեր 18, 2009 | ՍՊՈՐՏ

Ծանրամարտի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Ռիգերտը աշխարհի առաջնություն մեկնելուց առաջ փոփոխություն կատարեց թիմի կազմում:

Վնասվածք ստացած Եվգենի Պիսարեւի  փոխարեն հանդես կգա Ռուսաստանի 2008 թ չեմպիոն Արմեն Ղազարյանը (77 կգ քաշային կարգ), ով առաջին անգամ կմասնակցի նման կարգի մրցաշարին:

Նշենք, որ ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը կկայանա նոյեմբերի 19-29-ը, հարավկորեական Կոյան քաղաքում, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները: Նշենք, որ 77 կգ քաշայինների մրցումներում Հայաստանը կներկայացնի գյումրեցի Տիգրան Գ. Մարտիրոսյանը:

Share |
Rambler's Top100