Հնարավոր է Թուրքիան էլ մասնակցի

11:12 | Նոյեմբեր 05, 2009 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այն կբացվի վաղը «Մոսկվա» կինոթատրոնի նախասրահում: Նախատեսվում է, որ ցուցահանդեսը պաշտոնապես կբացի ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:
Ցուցահանդեսը կազմակերպվում է Ճամփորդական Գործակալների Հայկական Միության (AATA) և Ճամփորդական Գործակալների Ամերիկյան Միության (ASTA) հայաստանյան ներկայացուցչության կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո և ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի աջակցությամբ, Զբսաշրջության Զարգացման Հայկական Գործակալության գործընկերությամբ:

CTS2009 ցուցահանդեսի շրջանակներում հնարավորություն կլինի տեղեկանալու զբոսաշրջության զարգացման տարածաշրջանային միտումներին և խնդիրներին, ինչպես նաև ծանոթանալու այս ոլորտում Հայաստան-Թուրքիա գործարար փոխհարաμերությունների զարգացմանը և հեռանկարներին:

Ըստ կազմակերպիչների` CTS2009 ցուցահանդեսի մասին տեղեկատվությունը Ճամփորդական Գործակալների Թուրքական Միության կողմից պաշտոնապես փոխանցվել է իր ավելի քան 5000 անդամներին: Ուստի հնարավոր է թուրքական զբոսաշրջային ընկերությունների և լրագրողների այցը Երևան ցուցահանդեսի նպատակով:

CTS2009 ցուցահանդեսին մասնակցելու են թվով 65 կազմակերպություններ, այդ թվում` ճամփորդական գործակալություններ և օպերատորներ, ավիաընկերություններ, հյուրանոցային համալիրներ և հանգստյան տներ, ոլորտին առընչվող պետական և հասարակական կազմակերպություններ, ճամփորդական հրատարակություններ և տեղեկատվական կենտրոններ, ուսումնական հաստատություններ, ռեստորաններ, զμոսարջային ոլորտը օժանդակող կազմակերպություներ, հուշանվերներ և կոնյակի/գինու առաջատար արտադրողներ:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100