Այդ ծառայության շնորհիվ 3G բջջային հեռախոս ունեցող բաժանորդները կարող են դիտել իրենց նախընտրած հեռուստահաղորդումների ամբողջական տարբերակները: Մեկ ամիս այն կլինի անվճար:
Նախնական շրջանում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ՙԲջջային հեռուստատեսություն՚ ծառայությունը կառաջարկի հայաստանյան 12 հեռուստաալիք:
Փորձնական մեկ ամիսը լրանալուց հետո ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին մատչելի գներով կառաջարկվեն նաև նախապես տեսագրված տեսանյութեր, հոլովակներ և այլն:
« Հաշվի առնելով 3G բջջային հեռախոսների օգտագործման աճող թիվը, առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ մեր բաժանորդներին ներկայացնում ենք գրավիչ առաջարկ. կիրառման մեջ դյուրին բջջային հեռուստատեսություն, որը թույլ կտա ազատ ժամանակը հետաքրքիր դարձնել, ինչպես նաև ծանոթանալ գործարար աշխարհի, սոցիալական և քաղաքական ոլորտների իրադարձություններին: Ապագան պատկանում է բջջային հեռուստատեսությանը՚,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

