Այսօր առավոտյան ժամը 10.27-ին Աշտարակ- Երեւան ավտոմայրուղում տեղի է ունեցել ավտովթար: Քոբուլեթիից եկող «Միտսուբիշի» ուղեւորատար միկրոավտոբուսը բախվել է ճանապարհին կանգնած «Պազ» մակնիշի ավտոբուսին:
Փրկարար ծառայությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ կան տուժածներ. վարորդը 11 ուղեւոր տեղափոխել են Աշտարակ: Այս պահին երեք տուժած տեղափոխվում է Երեւան: Բարեբախտաբար զոհեր չկան:
Նշենք, որ որոշ ժամանակ այդ ուղղությամբ ճանապարհը փակ էր: Իսկ դեպքի վայրում էին Շտապ Օգնության մեքենաներ եւ ոստիկաններ:

