14-ամյա Ռուբենը 5 տարի է դպրոց չի գնում

14:02 | Սեպտեմբեր 24, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

14-ամյա Ռուբեն Բուդոյանն արդեն 5-րդ տարին է՝ դպրոց չի հաճախում: Նա հոր և հորեղբոր հետ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի նախրապանն է դարձել: Ռուբենը ամաչում է խոսել իր` դպրոց չհաճախելու մասին, բայց պատմելիս գրական հայերենով է արտահայտվում: Տան անդամներն ասում են, որ Ռուբենը բավականին լավ է սովորել դպրոցում: Ինքն էլ խոստովանում է, որ ուզում է դպրոց գնալ և երազում է փաստաբան դառնալու մասին:

Ռուբենի քույրը՝ 15-ամյա Ժենյան նույնպես դպրոց չի հաճախում: Իր անվան առաջին երկու՝ «ժ» և «ե» տառերը գրելուց հետո աղջիկը կանգ է առնում, շարունակել չի կարող:

Երեխաների մայրը` Կարինե Բուդոյանը երեխաներին դպրոց չուղարկելը պայմանավորում է ընտանիքի սոցիալական ծանր վիճակով: Ասում է, որ հագուստի և գրքերի փողը չի հասցնում:

Մանրամասները «Հետքի» տեսանյութում։

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100