Ցույց Գյումրիում

20:16 | Սեպտեմբեր 11, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անվավեր ճանաչելու եւ նոր ընտրություններ անցկացնելու պահանջով, այսօր Շիրակի մարզի Ձորակապ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Շիրակի մարզպետարանի դիմաց: Գյուղաբնակները մարզային իշխանություններից պահանջել են անվավեր ճանաչել Ձորակապում անցկացված համայնքապետի ընտրությունները, քանի որ, ըստ ձորակապցիների, դրանք ընթացել են ընտրախախտումներով: Նրանց խոսքերով, գործող գյուղապետ ՀՀԿ-ական Զարզանդ Ղազարյանը ընտրությունների օրը միկրոավտոբուսներով ընտրողներ է բերել Ջավախքից, ովքեր քվեարկել են իր օգտին: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են հանդիպում մարզպետ Աշոտ Գիզիրյանի հետ, սակայն մարզպետարանի աշխատակիցները հայտնել են, որ նա գտնվում է մայրաքաղաքում:

Բողոքի ակցիայի մասնակիցներից միայն երկուսին է ընդունել փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը, ով հայտնել է, թե գյուղաբնակները սխալ հասցեով են եկել: Փոխմարզպետը ձորակապցիների հետ զրույցում նշել է, որ իրենք պետք է բողոք --դժգոհությունն արտահայտեն այլ կառույցներում:

«ԳԱԼԱ»

 

Share |
Արխիվ
Rambler's Top100