Սյունիքի մարզի Վահրավար գյուղում երկրաշարժի հետեւանքով փլուզվել է տուն: Դեպքի վայր է մեկնեք երեք հրշեջ֊ -փրկարար: Պարզվել է, որ փլուզվել է Արսեն Առաքելյանին պատկանող տան ննջասենյակի հողե պատը` 6 քմ: Դեպքի մասին տեղեկացվել է Սյունիքի մարզպետարանի տարածքային բաժնի պետ Սեյրան Ավետիսյանը: Հայտնում է ԱԻՆ-ը;
Հիշեցնենք, որ ժամը 16.23-ին գրանցվել է 6.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 16-կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, երկրաշարժը գրանցվել է նաև ՀՀ տարածքում. Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 4-5 բալ ուժգնությամբ, իսկ Երևան քաղաքում` 3-4 բալ;

