Ջրի տակ, ջրի վրա ու երկնքում

18:15 | Օգոստոս 07, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեւանա լճի ափամերձ տարածքում հեռախոսն ականջին դեսուդեն է շտապում երիտասարդ մի աղջիկ։ Ամեն կողմից կանչում են՝ Արմինե, ու նա երկու րոպե անգամ չի կարողանում մնալ նույն տեղում։

Արմինե Հարությունյանը գլխավորում է «Հայէքսթրիմ» կազմակերպությունը, որը «Հայէքսթրիմ- 2012» փառատոնի կազմակերպիչներից մեկն է «Այաս» ակումբի, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ

էքստրեմալ սպորտաձևերի մարզիկները օգոստոսի 1-10-ը Սեւանա լճում, Շորժայի ափամերձ տարածքում ցույց են տալիս տալիս իրենց հմտությունները, իսկ սիրահարները հետեւում են դայվերների սուզումներին,պարապլաներիստների թռիչքներին, փեյնբոլիսների կրակոցներին, մոտ կես ժամ էլ «Կիլիկիա» նավով «ճամփորդում»։

Ափամերձ վրաններում նույնիսկ փոքրիկներ են գիշերում, ովքեր իրենց ծնողների հետ վայելում են «էքսթրեմալ» ամառը։

Կեսգիշերին մոտ խարույկներ են վառվում, որի կրակից ոգեշնչված ու նաեւ գարեջրից հարբած հատկապես ռուս մասնակիցները մինչեւ լուսաբաց երգեր են երգում։ Իսկ մինչ այդ ափին տարածվում է եփած խեցգետնի հոտը։ Խեցգետինն էլ, ի դեպ, որսում են հենց իրենք՝ ռուս դայվերները։ Ասում են՝  այնքան են որսում, որ փոխանակում են գարեջրի հետ։

Դայվինգի մրցումների մասնակիցները պրոֆեսիոնալ մարզիկներ չեն։

Նրանք, սակայն, հաջողությամբ հաղթահարեցին բարձրալեռնային Սեւանի ջրային արգելքները։

Շնորհիվ դայվերների՝ տեսանելի դարձավ նաեւ այն, ինչ անհնար է տեսնել ափից։

«Հայէքսթրիմ»-ի օպերատոր Արմանը մի քանի մասնագիտական ցուցում  տվեց, եւ տեսախցիկը քիչ անց դայվերների հետ սուզվեց Սեւանի հատակը եւ նրանց հետ էլ վերադարձավ ափ։

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100