Արտանետումները քայքայել են եկեղեցու քարերը

14:50 | Հուլիս 28, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ալավերդուց ոչ շատ հեռու գտնվող Օձուն գյուղի 5-6-րդ դարերում կառուցված ութանիստ թմբուկով, քանդակներով և վիմական արձանագրություններով հարուստ՝ Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու մայր քարերը քայքայվում են։

«ԼԵՎ ԳՈՒԳ» ՓԲԸ գործադիր տնօրեն Լևոն Ղուկասյանը կարծում է, որ տարածաշրջանի օդը նպաստում է եկեղեցու քարերի քայքայմանը և հնարավոր է չկարողանան որոշակի քարեր պահպանել։

Հայաստանի մշակույթի նախարարության և «Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս օձնեցի» բարեգործական հիմնադրամի ջանքերով արդեն սկսվել է Լոռու մարզի Օձուն գյուղի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցական համալիրի վերանորգման նախնական աշխատանքները։

Շինարարների առջև բազմաթիվ խնդիրներ է դրված. պահպանել եղածը, քանդել ,մաքրել քարերը, նորից տեեղադրել։

Եկեղեցին վերջին անգամ նորոգվել է Խորհրդային միության տարիներին։ Եկեղեցին համարվել է վթարային, եւ 1980-ականներին սկսել են հիմնանորոգման աշխատանքները,որոնք ընդհատվել ԽՍՀՄ փլուզման հետ:

Հիմնանորոգման աշխատանքները կսկսվեն գմբեթից։ Եկեղեցին հիմնովին նորոգելու համար կպահանջվի 3-4 տարի։

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100