«Նոր ալիք» -ը մահանո՞ւմ է

15:54 | Հուլիս 28, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը ֆինանսական ծանր ժամանակներ է ապրում։ Նախագծի հեղինակ, կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը մտահոգ է. « Չգիտեմ «Նոր ալիք»-ը եկող տարի Յուրմալայում կկայանա, թե ոչ»...


Իգոր Կրուտոյը «Իզվեստիա»-ին ասել է, թե պատճառներից մեկն էլ «Նոր ալիքի» մուսա՝ Ալլա Պուգաչովան է։

Ինչպես հայտնի է, ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան այս տարի Ղրիմում կազմակերպել է «Նոր ալիք»-ին նման երաժշտական մրցույթային նախագիծ՝ «Крым фест мьюзик» անվանումով։

«Պուգաչովան բյուջե է ստացել Ղրիմում իր ծրագիրն սկսելու համար։ Կարծում եմ, որ «Նոր ալիքի» մուսայից այդ թեմայով նոր ֆորմատ մտածելու համար շատ ջանք չէր պահանջվի։ Բայց դա նույն «Նոր ալիքն»-ն է։ Ես այնտեղ տեսել եմ նույն արտիստներին, որոնք նույն հագուստներով «Նոր ալիք»-ում երգած երգերն են երգում։ Տարբերությունը միայն ֆինալում հնչած երգն է, մեզ մոտ հնչում է « До свидания, Юрмала», իրենց մոտ՝ «До свидания, Ялта»,- ասել է Կրուտոյը՝ հավելելով,-Ես սա դիտում եմ, որպես դիտավորյալ կազմակերպված գործողություն, իմ և իմ նախագծի դեմ»։

Ալլա Պուգաչովան այս մասին Կրուտոյի խոսելիս «քամահրանքով» պատասխանել է, նրան, թե «դժվարություն ունենաս, դիմիր»։


Յուրմալայի իշխանությունները Կրուտոյի ասելով՝ անտարբեր դիրք են բռնել նախագծի իրականացման հարցում։ Իշխանություններին վճարվող հսկայական գումարները, որոնք շատ հաճախ Կրուտոյը «սեփական գրպանից է վճարում» ըստ էության չեն գործածվում։ Օրինակ՝ «Ձինտարի» դահլիճը, որտեղ տեղի է ունենում մրցույթը, չի համապատասխանում ժամանակակից պահանջներին՝ ենթակառուցվածքների և տեխնիկական հագեցվածության առումով։

Բացի այդ իշխանությունները նախագծի իրականացման և անցկացման օրերին կտրուկ թանկացումներ են կատարում։

«Մեզ պետք է տեղավորել 1,2 հազար մարդու, որպեսզի նախագիծը կայանա և բարձրացած գները առաջին հերթին մեզ են հարվածում», -ասել է Իգոր Կրուտոյը։

Ինչպես հայտնի է այսօր՝ հուլիսի 28-ին «Նոր ալիք» 11-րդ միջազգային երաժշտական մրցույթի վերջին օրն է։ Մասնակիցները կատարելու են նոր, դեռևս չհնչած երգեր։

Հայաստանը ներկայացնող Սուրեն Առուստամյանը այսօր կկատարի իր հեղինակած նոր երգը։

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100