Ճապոնացի կանայք, առաջին անգամ վերջին 25 տարիների ընթացքում, կյանքի տևողության վարկանիշով զիջել են Հանկոնգի կանանց,-տեղեկացնում է BBC-ն։
«Դա մասամբ պայմանավորված է ավերիչ երկրաշարժով և ցունամիով որը հարվածեց երկրին՝ 2011-ի մարտի 1-ին», -ասվում է Ճապոնիայի Առողջապահության նախարարության՝ ամենամյա հաշվետվության մեջ։
Ճապոնացի կանանց կյանքի միջին տևողությունը, անցյալ տարի կրճատվել է մինչև 85,9 տարեկանը և սա այն դեպքում, երբ 2010-ին կանանց միջին տարիքը 86,3 տարեկան է եղել։
Մինչդեռ Հոնկոնգում, պաշտոնական տվյալների համաձայն, կանանց կյանքի միջին տևողությունը կազմում է 86,7 տարեկանը։
Սակայն ճապոնացի կանայք միայն երկրաշարժի պատճառով չէ, որ զիջում են Հոնկոնգի կանանց։ Նախարարության հաշվետվության մեջ ասվում է, որ կան նաև այլ գործոններ, օրինակ կանանց շրջանում հանդիպող բազմաթիվ ինքնասպանությունները և կանացի ծանր հիվանդությունները, որոնք ավարտվում են մահվան ելքով։
Ճապոնիայում կրճատվել է նաև տղամարդկանց կյանքի տևողությունը։ Անցյալ տարի այն կազմում էր միջինը՝ 79,44 տարեկանը, թեև 2010-ին տղամարդիկ կարող էին ապրել մինչը 79,55 տարեկանը։
Տղամարդկանց վարկանիշով՝ Ճապոնիան 4-րդ-ից, իջել է 8-րդ հորիզոնականը։

