Օլիմպիական մեդալ հայ նորածիններին

18:06 | Հուլիս 28, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Լոնդոնում օլիմպիական խաղերի մեկնարկի առիթով այսօր Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսն այցելեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատուն` նվերներ հանձնելով նորածիններից երկուսին: Շնորհավորելով մայրերին` դեսպանը նվիրեց օլիմպիական խորհրդանիշներով մանկական հագուստ, խաղալիք, ոսկե մեդալ, իսկ ծնողներին` շամպայն` նորածինների ծնունդը նշելու համար:

«Շնորհավորում եմ եւ շնորհակալություն հայտնում, որ մեզ ընդունեցիք Լոնդոնի օլիմպիական խաղերի բացման օրը: Օլիմպիական խաղերը մարդկանց պոտենցիալն օգտագործելու պլատֆորմ են, եւ հուսով եմ, որ ձեր երեխաները մի օր կօգտագործեն իրենց հնարավորությունները»,-ասաց Ջոնաթան Ջեյմս Էյվսը:


Մանրամասներն այստեղ

 

Share |
Արխիվ
Rambler's Top100