« Հարկ է գործնականապես զորավիգ կանգնել սիրիահայությանը, որ նա կարողանա հաղթահարել ներկա դժվարությունները»,- հայտարարել է Մեծի Տան Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը։
Սիրիայում տիրող անկարգությունների պատճառով տուժած սիրիահայերին օգնելու նպատակով՝ կաթողիկոսը ֆինանսական օգնություն է հատկացրել Ազգային Առաջնորդարանին։
Արամ Ա. Կաթողիկոսը հանձնարարել է նաև Կիլիկայի Կաթողիկոսական թեմին նյութական աջկացություն տրամադրել Սիրիայի ազգային վարժարաններին:
«Միջին Արևելքի գաղութների կենսունակ ու կազմակերպ պահպանումը մեր ազգի ընդհանարական և գերագույն շահերի համար շատ կարևոր է։ Լիբանանահայությունը մնաց կանգուն Լիբանանի պատերազմական ահավոր օրերին իր հավաքական կամքի, հավատքի ու միասնականության շնորհիվ ։ Նույնը պետք է անի Սիրիայի հայությունը ։ Զգայական արտահայտություններ ունենալու կամ թելադրելու ժամանակ չէ»,- ասել է Վեհափառ Հայրապետը։

