Կամրջի մոտ տարածք է այրվել

11:14 | Հուլիս 28, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` երեկ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի 11 տան մոտակայքում այրվել է 700 քմ խոտածածկ տարածք, Կոշ գյուղում` 300 հակ անասնակեր, Բյուրական գյուղի մոտակայքում` 3 հա խոտածածկ տարածք, Արարատի մարզի Նորաբաց գյուղում` 50 քմ բուսածածկ տարածք, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գտնվող "Ռան Օիլ" բենզալցակայանի մոտակայքում` 1 քմ աղբ, Շիրակի մարզի Ազատան գյուղի 7-րդ փողոցի թիվ 3 տան մոտակայքում` 40 հակ անասնակեր, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի 1-ին թաղամասի թիվ 3 տան մոտակայքում` 200 հակ անասնակեր, Երևանի ՀԱ Բ-2 թաղամասի թիվ 190 դպրոցի մոտակայքում` 4 քմ խոտածածկ տարածք, Երևանի Ա. Մանուկյան և Սայաթ-Նովա խաչմերուկի մոտակայքում` 2 քմ աղբ, "Դավիթաշեն" կամրջի մոտակայքում` 20 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:
Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։

 

Share |
Արխիվ
Rambler's Top100