«Որքան տարիքս առաջանում է, այնքան իմ հոգսերը շատանում են, իմ պարտականությունները շատանում են»,-ասում է հայ անվանի դերասան Սոս Սարգսյանը։
Նա մի կողմ դնելով իր առողջական խնդիրներն այսօր էլ ակտիվ ստեղծագործական կյանքով է ապրում: Իր հիմնադրած Համազգային թատրոնում այս օրերին նա բեմադրում է Պերճ Պռոշյանի «Հացի խնդիրը»։
«Ինձ համար գոնե Պերճ Պռոշյանն այս տարիքում հայտնություն էր, իհարկե երիտասարդ տարքիում միշտ կարդացել ենք, սակայն այս տարիքում համոզվեցի, որ նա շատ մեծ գրող է»,- «Ա1+»-ին ասաց նա։
Սոս Սարգսյայնին այսօր հանգիստ չի տալիս նաեւ հայ կինոյի ներկայիս վիճակը.«Կինոն պետք է ժողովրդի համար լինի»։
Իսկ կինոյից եւ թատրոնից առավել Սոս Սրագսյանին այսօր մեկ խնդիր է մտահոգում. «Թող ներեն ինձ բոլորը` պակասել է քաջությունը եւ արժանապատվությունը: Մենք պետք է կարողանանք դա հաղթահարել»։

