6 տարի՝ Տիգրան Առաքելյանի՞ն

13:12 | Հուլիս 14, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը հրապարակեց ՀԱԿ ակտիվիստների գործով մեղադրական եզրակացությունը։

Նա պահանջեց Տիգրան Առաքելյանին ազատազրկել 6 տարով, Արտակ Կարապետյանին 3. 5 տարով, Դավիթ Քիրամիջյանին՝ եւ Սարգիս Գեւորգյանին 2 տարով։ Դավիթ Քիրամիջյանի դեպքում նա առաջարկեց պատիժը կիրառել պայմանական։ Ըստ նրա՝ ՀԱԿ երիտասարդներին դատապարտելով կվերականգնվի սոցիալական արդարությունը եւ կուղղվեն մեղավորները։

Նա ամեն կերպ փորձում էր հիմնավորել մեղադրանքը, թե Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործողությունները եղել են ապօրինի. «Պաշտպանական կողմը նույնիսկ մեկ իրավական նորմ չի ներկայացրել, միայն հնչել են մերկապարանոց հայտարարություններ։ Ամբաստանյալների կատարածը ոստիկանության գործողություններին ապօրինի են»։

Նրա խոսքերով՝ պաշտպանական կողմը անընդհատ փորձում է սրել իրավիճակը եւ քաղաքական ենթատեքստ տալ այս գործին։


Հիշեցնենք, որ երիտասարդները մեղադրվում են անցյալ տարվա օգոստոսի 9-ին Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ բախվելու եւ նրանց դիմադրություն ցույց տալու համար։

Այս պահին դեռ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների գործով դատավարությունը:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100