Ոստիկանության ամփոփագրից

13:37 | Հուլիս 14, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 13-ին, ժամը 04.00-ին, Եղվարդի խճուղում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վրաերթ Դավիթաշենի կամրջի վրա
Հուլիսի 13-ին, ժամը 21.00-ին, «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթաշեն կամրջի թիվ 21 էլեկտրասյան մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա Իրեն Սարգսյանին, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դուրս է եկել երթևեկելի մասից ու շրջվել
Հուլիսի 14-ին, ժամը 00.05-ին, Նուբարաշեն թաղամասից դեպի Մասիս քաղաք տանող ճանապարհին` Այգեգործների «Ա» թաղամասի 9-րդ փողոցի թիվ 253 տան մոտ, «Մերսեդես Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Արմավիր-Էջմիածին ճանապարհին
Հուլիսի 13-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիր-Էջմիածին ճանապարհի 13-րդ կմ-ին «Ֆորդ Ֆիերրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճանապարհի կենտրոնի կանաչապատ գոտու ծառին. 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հրազդան-Հանքավան ճանապարհին
Հուլիսի 13-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի սկզբնամասում «Սամանդ» մակնիշի ավտոմեքենա է բախվել խոտանված «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100