Պավել Անդերսոնն այժմ ԱՄՆ-ում է, ինչպես ինքն է ասում՝ Հայաստանից ուղղակի փախել է: Նա «Վիզկոն» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է, որին նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի լիազորմամբ կառավարությունը շնորհել էր կառուցապատման իրավունք Երեւանի Բուզանդի փողոցին հարող հատվածում: «Վիզկոնն» էլ ձեռնամուխ եղավ «գերակա հանրային շահ» ճանաչված տարածքի՝ Բուզանդի 13-21 հասցեներում ապրող բնակիչներին վտարելու գործընթացին:
Եվ ահա տարիներ անց Անդերսոնը պատմում է, որ կառուցապատման իրավունքի ձեռքբերման համար միջնորդավորված եւ ուղղակի քաղաքապետարանի ներկայացուցիչներին կաշառել է, ընդ որում՝ նա նշում է այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի եւ ԾԻԳ-ի տնօրեն Կարեն Դավթյանի անունները:
Մի դեպքում, Անդերսոնի խոսքերով, «Վիզկոնին» տրվելիք իրավունքի համար իր գործընկերոջ՝ Սիմոն Աղազարյանի միջոցով փոխանցել է 550 հազար ԱՄՆ դոլար, մեկ այլ դեպքում, ըստ Անդերսոնի, Կարեն Դավթյանին անձամբ վճարել է ավելի քան 200 հազար ԱՄՆ դոլար:Կարդալ ավելին:

