ՀՀ Մարդու իրավունքների հարցը՝ ՄԱԿ-ում

19:37 | Հուլիս 09, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն ուսումնասիրության կենթարկի մարդու իրավունքները Հայաստանում, որի ուղիղ հեռարձակմանը կարելի է հետևել ինտերնետի միջոցով` երկուշաբթի հուլիսի 16-ին` և երեքշաբթի հուլիսի 17-ին:

Հայաստանը մեկն է այն 167 պետություններից, որ միացել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին, և ենթակա է մարդու իրավունքների կոմիտեի կողմից կանոնավոր ստուգումների: Մարդու իրավունքների կոմիտեն Հայաստանում վերջին անգամ դիտարկումներ է անցկացրել 1998 թվականին:

Հանդիպումներին, որոնք տեղի կունենան հուլիսի 16-ին երկուշաբթի օրը, ժամը 17:00-19:00, և հուլիսի 17-ին երեքշաբթի օրը, ժամը 12:00-15:00 /տեղական ժամանակով/, կարելի է հետևել ինտերնետով:

18 անկախ փորձագետներից բաղկացած կոմիտեն, հայաստանյան պատվիրակության հետ կծավալի երկխոսություն` Հայաստանում մարդու իրավունքների խթանման կամ պաշտպանության վերաբերյալ:

Հայաստանի կառավարությունը Մարդու իրավունքների կոմիտեին է ներկայացրել պետական զեկույց մարդու իրավունքների բնագավառում իր ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, իսկ մի շարք ոչ-կառավարական կազմակերպություններ նույնպես զեկույցներ են ուղարկել կոմիտեի ուշադրությանը:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100