Այսօր տեղի ունեցավ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի «Գիրքը և կինոն» ծրագրի բացումը: «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը չէր կարող շրջանցել այն հանգամանքը, որ Երևանն այս տարի ճանաչվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: «Գիրքը և կինոն» ծրագրի շրջանակներում կցուցադրվեն շուրջ 11 ֆիլմ: «Դրանք հայտնի հայկական և աշխարհահռչակ վեպերի էկրանավորումներ են: Մեզ համար շատ կարևոր է այս ծրագիրը: նրանք, ովքեր եղել են բացման արարողությանը, գիտեն, որ մենք փառատոնը սկսեցինք «Շոռն և Շորշոռ» ֆիլմով, որը հայկական համր կինոյի և կոմեդիայի սկզբնավորողն է»,- ասաց Հայկական համայնապատկեր ծրագրի համակարգող Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Գիրքը եւ կինոն» ծրագրի շրջանակներում ցուցադրվեց Անդրեա Առնոլդի «Մոլեգին հողմերի դարավանդը» ֆիլմը, որ էկրանավորվել է Էմիլի Բռոնդեի համանուն վեպի հիման վրա: Անդրեա Առնոլդի այս ֆիլմը վեպի թվով երկրորդ էկրանավորումն է, որի պրեմիերան տեղի է ունեցել 2011թ. Վենետիկի միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Նույն փառատոնում ֆիլմը մրցանակ է ստացել օպերատորական աշխատանքի համար:
Անգլիացի օսկարակիր կինոռեժիսոր Անդրեա Առնոլդի ռեժիսորական դեբյուտը կայացել է 2006-ին «Կարմիր ճանապարհ» ֆիլմով: Նա Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին է արժանացել 2005-ին` իր «Իշամեղու» կարճամետրաժ ֆիլմի համար:

