Այսօր առավոտյան վատացել ու իր տանը մահացել է ՀԱԿ ակտիվիստ, 55-ամյա Ժորա Աթոյանը:
Հիշեցենենք, որ նրա դեմ քրեական գործ էր հարուցվել խարդախություն կատարելու, կեղծ փաստաթղթերով զինվորական կենսաթոշակ, ինչպես նաև բնակարան ձեռք բերելու, ու այսպիսով՝ պետությանը 8.733.879 դրամի վնաս պատճառելու մեջ: Մոտ մեկ տարի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննում էին այն հարցը, թե արցախյան պատերազմին մասնակցած Ժորա Աթոյանը արդյո՞ք կոնտուզիա ստացել է մարտի դաշտում:
Ժորա Աթոյանը այս գործը համարում էր քաղաքական պատվեր, ըստ նրա, իրեն դատում են այսպես ասած անհնազանդ պահելու համար:Կարդալ շարունակությունը…

