Ակցիա Ազգային Ժողովի դիմաց

10:07 | Հուլիս 04, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս պահին Ազգային Ժողավի դիմաց մի քանի տասնյակ մարդիկ են հավաքվել «Ոչ հանցավոր բարքերին», «Նեմեց հեռացիր», «Պահանջում ենք Ազգային Ժողովի արտահերթ նիստ», «Ոչ ամենաթողությանը» բովանդակությամբ պաստառներով''

Ակցիայի մասնակիցները կանգնել են փողոցում` պաստառները պարզած, իսկ ոստիկանները նրանց դիմաց կենդանի պատ են կազմել:

«Մենք այսօր այստեղ ենք և պահանջում ենք, որպեսզի Ռուբեն Հայրապետյանը պատասխանատվության ենթարկվի: Հասարակության ճնշման արդյունքում Ռուբեն Հայրապետյանը հանդես եկավ մանդատը վայր դնելու հայտարարությամբ, սակայն մենք այսօր երթով գնալու ենք դեպի Դատախազություն, և այնտեղ պահանջենք, որպեսզի նա ևս պատժվի».- «Ա1+»-ին ասաց Գևորգ Սաֆարյանը:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100