Բոլորս՝ դեպի Հարսնաքար

15:41 | Հունիս 30, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր ժամը 21:00 Հարսնաքարի դիմաց, (Երևան, Աճառյան փող., 37 շենք, Ավան վարչական շրջան) տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի։

Այս ակցիան նպատակ ունի ցույց տալու մեր բոլորիս վճռականությունը և կամքը, որ մենք անտարբեր չենք լինելու նման անօրինությունների ու ինքնադատաստանի երևույթի նկատմամբ: Մենք պայքարելու ենք այնքան, որ բոլոր մեղավորները խստագույնս պատժվեն և ՀՀ քաղաքացին մեր երկրում իրեն զգա պաշտպանված և անվտանգ, ինչպես ամրագրված է ՀՀ Սահմանադրությունում: Նման դեպք կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ: Մեր մասնակցությունը սոլիդարության և ապագայում նման դեպքեր բացառելու հարց է:

Տեղեկացնում ենք նաև, որ մոմավառության ակցիայի օրվա, վայրի, ժամի մասին տարածվող այլ տեղեկություններն ըստ էության մի խումբ անձանց կողմից իրականացվող սադրիչ գործողություններ են, որոնք նպատակ ունեն շեղելու և մոլորեցնելու հասարակությանը: Ուստի լրատվամիջոցներին կոչ ենք անում ապատեղեկատվության տարածման մասնակիցը չդառնալ և զերծ մնալ նմանատիպ տեղեկատվության տարածումից:

Հայաստանի Հանրապետության Ոստիկանությունից պահանջում ենք ապահովել ակցիայի բոլոր մասնակիցների, լրագրողների անվտանգությունը:

Ավան՝ Հանցաքար (Հարսնաքար) գնացող երթուղիները. Եթե անգամ հենց դիմացը չեն կանգնում, ապա մոտ են գնում

16-րդ թաղամասից՝5 համարի երթուղային,
Բագրատունյաց պողոտայից՝10 համարի երթուղային
Նոր Նորքից՝16,40 համարի երթուղայիններ
Նոր Նորքի 7-րդ զանգվածից՝32 համարի երթուղային
Չարբախից՝54 համարի երթուղային
Գյուղ Հաղթանակից՝56 համարի երթուղային
Կրկեսից՝59 համարի երթուղային
Արաբկիրից՝61 համարի երթուղային
Էրեբունու զանգվածից՝81,86 համարի երթուղայիններ
ՀԱԹ-ից՝101 համարի երթուղային
Եռաբլուր՝100 համարի երթուղային
Հրազդան մարզադաշտ՝102 համարի երթուղային
Դավթաշենից՝115 համարի երթուղային
Բարեկամությունից՝4 համարի ավտոբուս
Կայարանից՝ 17 համարի ավտոբուս
Հանրապետական մարզադաշտ՝41 համարի ավտոբուս

"Պահանջում ենք պատժել "Հարսնաքարում" տեղի ունեցածի բոլոր մեղավորներին" նախաձեռնող խումբ

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100