Ռուբինյանց փողոցում տեղադրված արագության սահմանափակման ճանապարհային նշանը տեսանելի չի եղել ս.թ. մայիսի 19-ից մինչև 29-ն ընկած ժամանակահատվածում: Ճանապարհային ոստիկանությունը ուսումնասիրել է «Աքիլես» ՀԿ կողմից Երեւանի Ռուբինյանց փողոցում տեղադրված արագաչափ սարքի եւ փողոցի այդ հատվածում ճանապարհային նշանի տեսանելիության վերաբերյալ արված հայտարարարությունը եւ եկել այդ եզրահանգման։
Ճանապարհային ոստիկանության կողմից ներկայումս իրականացվում է նշված ժամանակահատվածում արձանագրված իրավախախտումների վերաբերյալ գործերի լրացուցիչ քննություն, որի ավարտից հետո կկայացվեն համապատասխան որոշումներ, որոնք ևս սահմանված կարգով կհրապարակվեն: Տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը։

