Աներոջ տան վրա նռնակ նետողը հոգեկան հիվանդ չի եղել

19:01 | Հունիս 27, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր առավոտյան Տավուշի մարզի Նավուր գյուղում կատարված ողբերգության հեղինակ 53-ամյա Վալենտին Սարգսյանը հոգեկան հիվանդ չի եղել, նյարդային վարքով էլ չի առանձնացել: Այս մասին "Ա1+"-ի հետ զրույցում ասաց Վալենտին Սարգսյանին, իր խոսքերով, շատ լավ ճանաչող Նավուրի գյուղապետ Արամ Նիգոյանը:

Նշենք, որ այսօր արտառոց դեպք է գրանցվել Տավուշի մարզի Նավուր գյուղում: Ամուսիններ 53-ամյա Վալենտին Սարգսյանը եւ 60-ամյա Լիոնետա Պետրոսյանը վիճել են, ինչի արդյունքում կինը հեռացել է տանից`գնալով հայրական տուն: Դրանից հետո ամուսինը` Վալենտին Սարգսյանը մարտական նռնակ է նետել աներոջ տան վրա, որտեղ եղել է իր կինն ու աներորդու ընտանիքը: Արդյունքում տուժել է 4 մարդ` ինքը` Վալենտին Սարգսյանը, կինը՝ 60-ամյա Լիոնետա Պետրոսյանը, աներորդու կինը՝ 61-ամյա Թամարա Հարությունյան մահացել են, իսկ աներորդին՝ 53-ամյա Բորիս Պետրոսյանը, դեմքի մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է Բերդի հիվանդանոց: "Վնասվածքներ շատ ունի, բայց կապրի",- ասաց Արամ Նիգոյանը:

"Գյուղը ցնցված է դեպքից, բոլորն էլ ցավով են տանում: Դեպքի ժամանակ ես գյուղում չեմ եղել",-մեզ հետ զրույցում պատմեց գյուղապետը` Սարգսյանի ընտանիքի առթիվ հավելելով."Սովորական գյուղացու ընտանիք է եղել, իրենք Վանաձորում են ապրել, անկախությունից հետո եկել են, գյուղում են ապրել: Իրենց տնտեսությունով հողագործությունով ապրող ընտանիք են: Երեխաները գյուղում չեն, Ռուսաստանում են:" Մեր հարցին, թե հաճա?խ են վիճել ամուսինները, գյուղապետը պատասխանեց. "Նման դեպքեր չեմ հիշում, որ լուրջ վիճած լինեն այդ ամուսնինները": Հետաքրքրվեցինք, թե հոգեկան հիվանդություն ունեցե?լ է ամուսինը."Ոչ, բացարձակ: ես լավ ճանաչում եմ",-ասաց գյուղապետը: Նա նաեւ չգիտի, թե մարտական նռնակը որտեղից է հայտնվել Վալենտին Սարգսյանի ձեռքին:

Գյուղապետն ասաց, որ իրենք որքան հնրավավոր է կաջակցեն թաղման եւ այլ հարցերում:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100