Առնվազն 3 մարդ է մահացել սիրիական պետականամետ « Ալ- Իհբարիյա» հեռուստաալիքի գրասենյակի վրա կատարված ահաբեկչության հետևանքով։
Շենքը, որտեղ տեղակայված է հեռուստաալիքի կենտրոնական գրասենյակը ամբողջովին քարուքանդ է եղել, տեղեկացնում է BBC-ն։
Սիրիայի ինֆորմացիայի նախարարը ժամանելով դեպքի վայր հայտնել է, որ տուժողները կապկպվել և «սառնասրտորեն» սպանվել են։
Նախարարը համոզված է, որ հարձակումը ահաբեկիչների ձեռքի գործն է, որոնք պայքարում են կառավարության դեմ։

