«Շարմի» ներկայացուցիչները տեղափոխվել են հիվանդանոց

11:37 | Հունիս 22, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 22-ին, ժամը 00.28-ին Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

«Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 14 ՏՕ 811 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1970 թ. ծնված Գրիգոր Նազարյան) Նալբանդյան 1 շենքի դիմաց բախվել է «Օպել Աստրա» մակնիշի 30 ՏԼ 173 պ/հ (վարորդ` 1975 թ. ծնված Կարեն Արզումանյան) ավտոմեքենային, այնուհետև թիվ 6 էլեկտրասյանը:
Տեղում հրշեջ-փրկարարները իրականացրել են հովացման և ճանապարհի լվացման աշխատանքներ:

«Ֆոլքսվագեն Գոլֆ» ավտոմեքենայի վարորդ Գրիգոր Նազարյանը և ուղևոր` 1971 թ. ծնված Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Բժիշկների գնահատմամբ՝ տուժածների առողջական վիճակը ծանր է:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100