Հունիսի 19-ին, ժամը 17.05-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բուժամբուլատորիայի բակում օձ են նկատել, որին որսալու համար օգնություն է անհրաժեշտ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Տեղանքն ուսումնասիրելով` փրկարարներն օձ չեն հայտնաբերել:
Մեքենան շրջվել է
Հունիսի 19-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.50-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել բետոնե հենասյանը և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Տեղի ուժերով «ԲՄՎ-318» մակնիշի 11 ՕՕ 656 պ/հ ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ` Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի բնակչուհի, 1990 թ. ծնված Նուշիկ Վարդանյանը, որն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը ծանր է:
Բախվել են մեքենաներ
Հունիսի 20-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.55-ին Վանանդ-Հուշակերտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2103» մակնիշի 21 ՏԼ 640 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Վանանդ գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Արթուր Վարդանյան) բախվել է ճամփեզրին կայանված «ՈՒԱԶ-469» մակնիշի 32 ՍՕ 295 պ/հ ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1987 թ. ծնված Արթուր Վարդանյանը, ուղևորներ` 1987 թ. ծնված Ղազար Չախալյանը և 1955 թ. ծնված Սասունիկ Վարդանյանը ստացել են տարբեր վնասվածքներ ու տեղափոխվել Արմավիրի հիվանդանոց:
Ս. Վարդանյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:
Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։

