Դիմորդները չեն կարող վերահանձնել

16:57 | Հունիս 16, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այն դիմորդները, որոնք միասնական քննություններից ստացել են դրական միավոր, սակայն չեն հաղթահարել մրցութային շեմը եւ չեն ընդունվել իրենց նախընտրած բուհը կամ բաժինը, նրանց համար վերահայտագրում կկազմակերպվի:

Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը` նշելով, որ կկազմակերպվի մասնագիտությունների վերահայտագրման լրացուցիչ փուլ. «Երբ կփակցվեն բուհ ընդունվածների ցուցակները, մրցույթից դուրս մնացած, բայց դրական միավոր ստացած դիմորդները թափուր մնացած տեղերի համար նոր հայտ կներկայացնեն»:

Քննական կարգում կատարված այս փոփոխությունն արվել է` ընդառաջ գնալով նախորդ տարիների դիմորդների խնդրանքներնին. «Հատկապես Երեւանի պետական տնտեսագիտական համալսարան (ԵՊՏՀ) ընտրած երեխաները, որոնք դրական էին ստացել, սակայն մրցույթից դուրս էին մնացել ու չէին ընդունվել, խնդրել էին մասնագիտությունների վերահայտագրում կատարել, քան որ, ասենք, այժմ էլ ցանկանում էին ընդունվել Հայկական պետական ագրարային համալսարան (ՀՊԱՀ)»:

Գայանե Մանուկյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ վերահայտագրումը չպետք է շփոթել վերահանձնման հետ` վերահանձնում ընդունելության միասնական քննությունների ժամանակ չի լինում, կա միայն բողոքակման հնարավորություն: Ի դեպ, վերահայտագրման ժամանակ ոչ թե կանցակցվեն նոր քննություններ, այլ կհաշվարկվեն արդեն ստացված դրական միավորները:

Բաց այդ, ԳԹԿ մամուլի պատասխանատուն ավելացրեց, որ այս տարվա քննական նորամուծություններից մեկն էլ այն է, որը Պաշտպանության նախարարության առաջարկով քննական արդյունքները կամփոփվեն ավելի շուտ: «Եթե նախկինում օգոստոսի 5-ին էին ամփոփվում գնահատականները, ապա այս տարի կամփոփվեն հուլիսի 15-ին, որպեսզի զորակոչային տարիքի դիմորդները հասցնեն ընդունվել բուհ: Եթե նրանք ընդունվում են տարկետման իրավունքով, ապա կշարունակեն ուսումը, հակառակ դեպքում` նրանց տեղերը կպահպանվեն բուհում` մինչեւ կվերադառնան ծառայությունից»,- ասաց Գայանե Մանուկյանը:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100