Պրեմիերա. «Ցավդ տանեմ»

19:22 | Հունիս 16, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ա1+»-ի ուղիղ եթերում այսօրվանից սկսած հետեւեք երաժշտական փառատոնի, որն անց է կացվում Կամերային երաժշտության տանը։

Այս պահին հայաստանյան պրեմիերա է. հնչում է Մ. Բրոնների ՝ Կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար ։ «Ցավդ տանեմ» խորագրված այս կոնցերտը նվիրվում է Արամ Թալալյանին:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամը՝ հունիսի 16-ից հուլիսի 9-ը անցկացնում է Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի 3-րդ փառատոնը:

Փառատոնը նպատակ ունի զարգացնելու ալտ և թավջութակ գործիքների կատարողական արվեստը Հայաստանում, խթանելու այս գործիքների հանդեպ հետաքրքրությունը, ինչպես նաև նոր երկերի ստեղծման գործընթացում ներգրավելու հայ և օտարազգի կոմպոզիտորներին:

Այս պահին տեղի է ունենում փառատոնի բացման հանդիսավոր համերգը կայանում է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգային ծրագրում կհնչեն Մ. Բրոնների, Յ. Յակուլովի, Մ. Կոկժաևի ստեղծագործությունները` մենակատարներ Արամ Թալալյանի /թավջութակ/ և Ջուլիետա Վարդանյանի /դաշնամուր/ մասնակցությամբ:

Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի 3-րդ փառատոնը բաղկացած է 8 համերգային ծրագրից, որին մասնակցում են ավելի քան 50 երաժիշտներ` արտերկրից, ՀՀ մարզերի և Երևանի երաժշտական դպրոցների սաներ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողներ:

Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար Արամ Թալալյանը, դիրիժորներ՝ Միխայիլ Բրոններ, Յակով Յակուլով, Միխայիլ Կոկժաև:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100