Հակերները սպառնացել են Սամվել Մարտիրոսյանին

11:34 | Հունիս 14, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս գիշեր կրկին հարձակում է եղել հայկական պետական մանկավարժական համալսարանի պաշտոնական կայքէջի՝ armspu.am վրա:
Այս անգամ ոչ միայն բացակայում էր էջի տեղեկատվական բազան, այլեւ տեղադրված էր ադրբեջանական դրոշն ու սպառնալիքներ՝ ուղղված տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հասցեին:

Ադրբեջանցի հակերները իրենց ՙուղերձում՚ սպառնում են, որ հաջորդ թիրախները լինելու են տեղեկատվական կայքերը:

Հիշեցնենք, որ վերջին 5 օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ են կոտրում ՀՊՄՀ-ի կայքը: Պատճառը դրանում տեղադրված այն լուրն է, որ ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետում հայտարարվել էր լռության րոպե՝ ի հիշատակ ադրբեջանական դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված հայ զինծառայողների:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100