Այսօր լուր տարածվեց, որ ինքնասպանություն է գործել Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Սուրեն անունով մի ուսանող, որն ապրում է Կոտայքի մարզի Զորավան գյուղում:
Երեկ գիշերը նրան մահացած գտել են իրենց տան բակի ծառից կախված:
Ա1+-ի տեղեկություններով, ինքնասպանություն գործած երիտասարդը՝ Սուրեն Չեչյանը, այս տարի ավարտելու էր Մանկավարժական համալսարանի ինֆորմատիկայի բաժինը։ ՄԻ քանի օրից սկսվում էին ավարտական քննությունները։ Նա հեռակա ուսուցման համակարգում էր սովորում։
ՀՊՄՀ Մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Լեւոն Արաբաջյանից տեղեկացանք, որ ոչ ֆինանսական, ոչ ակադեմիական պարտք Սուրենը չի ունեցել։ Ընդհանրապես, հանգիստ, անկոնֆլիկտ անձնավորություն է եղել։
Սուրենը ամուսնացած էր, անցել էր նաեւ բանակային ծառայություն։
Ինքնասպանության պատճառներն ուսումնասիրվում են։

