Տիգրան Խզմալյանը՝ մեղադրյալի աթոռին

18:35 | Հունիս 01, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը հնարավոր է վարչական տուգանքի ենթարկվի։

Այսօր վարչական դատարանում տեղի ունեցավ նրա գործով դատավարությունը,որը տեսանկարահանել արգելվեց։

Տիգրան Խզմալյանը մեղադրվում է այս տարի ապրիլի 15-ին Մաշտոցի պուրակում կրպակների ապամոնտաժելու ակցիայի ժամանակ ոստիկաններին չենթարկվելու համար։ Ակցիային մասնակցում էին յոթ տասնյակից ավելի ակտիվիստներ։

«Ես հարց տվեցի, թե ինչու 70 հոգուց ընտրեցին միայն 4-ին, և պատասխանեցին , որ առայջն ապացուցողական կազմը պատրաստ է մեր 4-ս վերաբերյալ, մնացած գործերը դեռ սպասում են իրենց հերթին»,- ասաց Տիգրան Խզմալյանը։

Ըստ մեղադրանքի՝ ապրիլի 15-ին Տիգրան Խզմալյանն ու ապամոնտաժող խմբի ևս մեկ անդամ բարձրացել են կրպակի տանիքն ու փորձել ապամոնտաժել այն։ Հայցվոր կողմը պնդում է, որ իր այդ քայլով Տիգրան Խզմալյանը անտեսել է հասարակական կարգը չխախտելու մասին ոստիկանների պահանջը։

Հայցվոր կողմը դատարանին ներկայացրեց 3 ոստիկան վկաների, ովքեր այդ օրն իրենց ծառայությունն են իրականացրել Մաշտոցի պուրակում։

«Երկուսին ճանաչեցի, երրորդն ասում էր, թե 10 մետր հեռավորությունից հորդորում էր չխախտել օրենքը»,-ասաց նա։

Թեև դատարանում ներկայացած 3 վկաներից 2-ը չէին հիշում, թե կոնկրետ որ օրն է տեղի ունեցել միջադեպը, բայց մանրամասն ներկայացրին իրենք կողմից կատարված քայլերի հերթականությունը։

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի գործով դատավարության վերջնական վճիռը դատավոր Արծրուն Միրզոյանը կհրապարակի հունիսի 12-ին։

 

Share |
Արխիվ
Rambler's Top100