Այսօրվանից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ձեռք բերել կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրեր եւ նույնականացման քարտեր։
Դրանք պարունակելու են քաղաքացու տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվելու են օրենքով նախատեսված տվյալներ։ Կեսաչափական անձնագրերի էլեկտրոնային պահոցում ամրագրվելու են տեղեկություններ անձի վերաբերյալ, այդ թվում՝ քաղաքացու թվայնացված լուսանկարը, ստորագրությունը, մատնադրոշմները:
Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանմ նա ասաց. «Այս փաստաթղթերը նաեւ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման խնդիր են լուծում։ Սա մեծ համակարգ է, նորամուծություն, բարեփոխում՝ մի շարք առումներով»:
Նշենք, որ քաղաքացիները ժամանակակից փաստաթղթերը ստանալու են կամավորության սկզբունքով:

