Սողանքը լճակ է «սարքել»

14:59 | Մայիս 25, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Դիլիջան ազգային պարկում»՝ «Կանազի ձոր» կոչվող տարածքում մոտ 250 մ լայնությամբ և 30 մ խորությամբ հողի զանգվածը 600 մ սահել է ցած և փակել Հովաջուր գետի Շամլուղ վտակի հունը` առաջացնելով լճակ (70 մ լայնությամբ և 300 մ երկարությամբ):

Սողանքը տեղաշարժել է էլեկտրասյունը: Գիծը հոսանքազրկվել է, ինչի հետևանքով հոսանքազրկվել են նաև Դիլիջանի «Արմենիա» հանգստյան տունը և շրջակա շինությունները: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100