Այս գիշեր՝ ժամը 03.00-ի սահմաններում գայլերը հարձակվել են Լոռու մարզի Արջուտ համայնքի բնակչուհի Ռոզա Գասպարյանին պատկանող անասնագոմում գտնվող անասունների վրա:
Գայլերը խեղդամահ են արել 8 ոչխար, 8 գառ եւ վիրավորել 10 ոչխար:
Լոռու մարզի մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով վնասի չափերը ճշտելու համար:
Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։

