Հրաձգություն Կիեւում

13:05 | Մայիս 19, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կիևում՝ Պավլովսկի և Դմիտրովսկի փողոցներում, այսօր՝ մայիսի 19-ին, օրը ցերեկով հրաձգություն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնել են ոստիկանները, երկու տղամարդ բանկերից մեկից խոշոր գումար են հանել, որից հետո նստելով տերնոպոլյան համարներով «Վազ 2110» մակնիշի ավտոմեքենան հեռացել են։

Սակայն կարճ ժամանակ անց հայտնվել են ավտոխցանման մեջ և հենց այդ պահին էլ նրանց մեքենային են մոտեցել երկու տղամարդ և զենքի սպառնալիքի տակ պահանջել գումարը։ Չստանալով պահանջած գումարը ՝ կողոպտիչները կրակել են են նրանց վրա։

Տղամարդկանցից մեկը վիրավորվել է որովայնից, մյուսը վնասվածք է ստացել դիմային հատվածում։

Նախնական տվյալներով կողոպտիչներին չի հաջողվել խլել փողը։

Հանցագործները հասցրել են փախչել։ Ոստիկանությունը այժմ նրանց է փնտրում։

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100