Երկու րոպեն մեկ մահանում է մեկ կին

11:14 | Մայիս 17, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն, աշխարհում ծննդաբերող կանանց մահացության ցուցանիշը վերջին քսան տարվա ընթացքում նվազել է գրեթե 50 տոկոսով:
1990 թվականին 540 հազար մահացու դեպքերից այս թիվը նվազել է՝ 2010 թվականին հասցնելով 287 հազար ցուցանիշի:
Զեկույցում սակայն նշվել է, որ հղիության ընթացքում ունեցած բարդույթների պատճառով աշխարհում յուրաքանչյուր երկու րոպեն մեկ մահանում է մեկ կին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն, ամենաբարդ իրավիճակը գրանցվել է Սահարայից դեպի հարավ գտնվող և Հարավային Ասիայի պետություններում:

Զեկույցի համաձայն, երկու երկրում՝ Հնդկաստանում և Նիգերիայում միասին 2010 թվականին գրանցվել է աշխարհում ծննդաբերության հետ կապված մահացու դեպքերի մեկ երրորդը. Հնդկաստանում գրանցվել է նման դեպքերի 20, իսկ Նիգերիայում՝ 14 տոկոսը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100