Ոստիկանությունը ողջունեց Պաշտպանին

15:11 | Մայիս 17, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության հայտարարությունը

ՀՀ ոստիկանությունը ողջունում է ՀՀ մարդու իրավունքերի պաշտպանի նախաձեռնությունը, և հավատարիմ մնալով իր որդեգրած գործելակերպին՝ կրկին հաստատում է, որ այսուհետ ևս շարունակելու է միասնական չափանիշների կիրառմամբ ապահովել հավաքների մասնակիցների և մյուս քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը:
Նախկինում ՀՀ ոստիկանությունը բազմիցս հանդես է եկել անձի իրավունքների և հիմնարար ազատությունների իրացմանը վերաբերող խնդիրների կապակցությամբ շահագրգիռ կառույցների հետ քննարկումներ անցկացնելու նախաձեռնություններով և հետևաբար բարձր է գնահատում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես սահմանադրական ինստիտուտի հետ համատեղ արդյունավետ լուծումներ գտնելու հարցում հայտնած պատրաստակամությունը:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100