Բրազիլական Սան-Պաուլու քաղաքի մետրոյում բախվել են 2 գնացքներ։
Վթարի պատճառ է հանդիսացել արգելակման ավտոմատ համակարգի խափանումը, տեղեկացնում է «Сегодня.ua» կայքը։
Պատահարի արդյունքում տուժել են 30 ուղևորներ։ Զոհեր չկան։ Տուժածները արագ հոսպիտալացվել են։
Փակվել է դեպի մետրոպոլիտեն տանող ուղին, որտեղ տեղի է ունեցել բախումը։
Սան-Պաուլուի մետորոպոլիտենը բաղկացած է 18 կայարանից, որից ամեն օր օգտվում են ավելի քան 1 մլն ուղևորներ։

