Հանրապետությունում այս տարի բուհական ընդունելության համար միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին, այդ օրը դիմորդները քննություն կհանձնեն կենսաբանություն (1941 դիմորդ), աշխարհագրություն (393 դիմորդ) եւ ընդհանուր պատմություն (401 դիմորդ) առարկաներից:
Օտար լեզուներից ռուսերենը նախընտրողները 1283-ն են, անգլերենը՝ 8171, գերմաներենը՝ 520, իսկ ֆրանսերենը՝ 447։
Տեղեկացնենք, որ ռուսաց լեզվի քննությունը կանցկացվի հունիսի 8-ին, իսկ մնացած օտար լեզուներից դիմորդները քննություն կհանձնեն հունիսի 15-ին:
Ֆիզիկա առարկայից դիմում-հայտ ներկայացրել էր 3392 դիմորդ, նրանք քննություն կհանձնեն հունիսի 19-ին, եւ միասնական քննությունների եզրագիծը կհատվի հունիսի 22-ին:
Վերջին օրը դիմորդ-շրջանավարտները քննություն կհանձնեն հայոց պատմություն (3265 դիմորդ) եւ քիմիա (1515 դիմորդ) առարկաներից:
Մանրամասներն այստեղ

