ՀՀ դատական դեպարտամենտի կայքում հրապարակվել է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման տեքստը։
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը 2012թ. ապրիլի 27-ին քննելով «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Թաթուլ Մանասերյանի ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության` զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին, հրապարակել է նախադեպային որոշում:
Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների հիմնական նպատակներից է օրենքների միատեսակ կիրառությունը, այսինքն՝ եթե օրենքը որոշակի ձևով կիրառվել է մի անձի նկատմամբ, ապա հասարակության մնացած անդամները նմանատիպ գործերով կարող են դատարանից պահանջել, որպեսզի նույն օրենքն իրենց նկատմամբ էլ նույն կերպ կիրառվի:
Որոշումն այստեղ

