Դադարեցրեց հացադուլը

21:37 | Մայիս 13, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ հացադուլ հայտարարած Արտավազդ Վարդանյանն այսօր դադարեցրեց հացադուլը: Այսօր հացադուլի 11-րդ օրն է:

«Իմ ընկերները պահանջեցին, որ դուրս գամ հացադուլից, կարծում եմ, որ իմ նպատակին հասա, խնդիրը կիսով չափ լուծված եմ համարում, սերմերը որոշ շերտերի հասան, հույս ունեմ, որ շուտով ծիլեր կտան» ,-նշեց Արտավազդ Վարդանյանը:

Հիշեցնենք, նա պահանջում է պատժել 2008թ. Մարտի 1-ի դեպքերի մեղավորներին ու քանի որ, ըստ նրա, ընտրությունների միջոցով մեր երկրում ոչինչ չի փոխվում և պետք է գտնել այլընտրանքային ընտրություններ տանող ճանապարհները:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100