Մայիսի 11 լույս 12-ի գիշերը՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան վայրէջք կատարող ինքնաթիռի օդաչուական անձնակազմը «կուրացել» է լազերային ճառագայթից։
Մոսկվայի ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ օդաչուներին կուրացրել է Մոսկվայի Վարշավսկի շրջանից ինքնաթիռին ուղղված վառ կանաչ գույնի ճառագայթը։
Բարեբախտաբար, օդաչուների կուրությունը ծանր հետևանքներ չի ունեցել։ Նրանք բարեհաջող իջեցրել են ինքնաթիռը։ Տեղեկացնում է «Сегодня. ру» կայքը։
Ոստիկանությունը փնտրում է «լազերային խուլիգաններին»։

