Հանձնարարական երեխայի խեղդվելուց հետո

16:43 | Մայիս 11, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանձնարարական է տվել հատուկ դպոցների տնօրեններին, որում մասնավորապես նշվում է, որ երեխաներին հնարավոր վտանգներից զերծ պահելու նպատակով ուժեղացնել հսկողությունը սովորողների հաճախումների, շաբաթ-կիրակի և տոն օրերին դպրոցում մնացող երեխաների ազատ ժամանակի կազմակերպման նկատմամբ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ դժբախտ դեպք էր տեղի ունեցել։ Երևանում` Վարդաշենի թիվ 9 փողոցի մոտակա լճակում ջրահեղձվել էր Վարդաշենի թիվ 1 հատուկ կրթահամալիրի սան, 1995 թ. ծնված Մարտուն Գաբրիելյանի դին:

 

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100