Ակումբը լուսաբացին հրդեհվել է

18:51 | Մայիս 08, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փարպեցի 14/11 հասցեում գտնվող « Դի ԱՅ Վայ ակումբն այսօր այցելուներ չի ընդունի։ Լուսաբացին բար-ակումբն այրվել է։
Իսկ հրդեհի արդյունքում այրվել է նախասրահի որոշ հատվածը, բար-սեղանը, ՀԴՄ-ն, օրվա ամբողջ եկամուտը եւ այլ կարեւոր փաստաթղթեր։ Ակումբի հարեւան խանութի տեսախցիկն արձանագրել է, թե ովքեր են հրդեհի հեղինակները
«Երեւաց, որ մարդ է դուռը ջարդում, բացում, նետում է ինչ որ տրաքող բան, միանգամից փախչում է, որովհետեւ ահավոր ուժեղ դղրդոց է գալիս, կրակն էլ ամբողջովին դուրս է գալիս»,- ասաց բարմեն Սիմոն Հովհաննիսյանը

Դեպի վայրում էր նաեւ իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, որը ակումբի այցելուցներից է. «Այստեղ հավաքվող երիտասարդները շատ ազատ են, շատ լիբերալ, եւ դա իշխանություններին դուր չի գալիս նրանց եւ շիստյորկեքին ուղարկում են այսպիսի գործողություններ անելու»։

Ի դեպ, Դի ԱՅ Վայ ակումբի տնօրինությանն անհանգստացում է տեղի ունեցածի նկատմամաբ ոստիկանության անտարբերությունը: Բազմաթիվ հեռախոսազանգեր են ուղղվել ՀՀ ոստիկանությանը, սակայն մինչ այս պահը ոստիկանությունը չի արձագանքել:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100