Հացադուլը ԿԸՀ շենքի մոտ շարունակվում է

17:43 | Մայիս 07, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԿԸՀ-ի մոտ արդեն 5 օր հացադուլ հայատարարած Արտավազդ Վարդանյանի ինքնազգացողությունը դեռ նորմալ է, չնայած, որ մայրամուտն ու լուսաբացը դիմավորում է բաց երկնքի տակ .«Առողջական վիճակս նորմալ է, միայն ջուր եմ խմում: Վրան տեղադրելու համար դիմել եմ ոստիկանություն, նրանք իրենց հերթին ասել են, թե դա քաղաքապետարանի գործն է, քաղաքապետարանը հղում է անում առողջապահական վարչություն, որտեղից էլ տեղեկացնում են, որ վրան տեղադրելու հարցն իրենց լիազորությունների մեջ չի մտնում: Նույն հարցով դիմել եմ նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Այնտեղից էլ ասացին, որ այսօր կամ վաղը կտեղեկացնենք»,-այսօր «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նա։

Պարոն Վարդանյանին, ով 2008թ. Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ է, այս օրերի ընթացքում մոտեցել են միայն «Սարդարապատ» շարժման և Մաշտոցի պուրակի կրպակներն ապամոնտաժող խմբի անդամաները:

Հիշեցնենք, որ Արտավազդ Վարդանյանը հացադուլ է հայտարարել, ցանկանալով բոյկոտել խորհրդարանի ընտրությունները։

«Ես իշխանություններից պահանջ չունեմ, իմ պահանջը հասարակությունից, մտավորականությունից է, որ նոր լուծումներ գտնեն` այլընտրանքային ընտրություններ անցկացնելու համար: Հասարակությունը պետք է բոյկոտի ընտրությունները և ինքը ստեղծի նոր իշխանություն Ես իմ հացադուլը 7 օր եմ հայտարարել, սակայն կարող է երկարաձգվել»,- ասաց պարոն Վարդանյանը:

 

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100