Աբովյան փողոցում պատմական շենք են քանդում

19:21 | Մայիս 07, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մինչ բոլորը զբաղված են քաղաքական գործընթացներով, Աբովյան փողոցի վրա գտնվող ԱՕԿՍ-ի` Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի եւ համագործակցության հայկական ընկերության շենքը ետնամասից քանդում են: Այստեղ նաեւ շինարարություն է ընթանում։


«Տարածքը ձեռք է բերել «Լոկալ Դիվելոփրս» ընկերությունը՝ ի դեմս Սամվել Մայրապետյանի: Դեռ չպարզված տեղեկություններով այստեղ հյուրանոցային համալիր պետք է կառուցվի»,-ասաց «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ակտիվիստ Վարդան Գերավետյանը:


Նրան զարմացնում է այն փաստը, որ 130 տարվա պատմամշակութային արժեք ունեցող շինությունը նվիրաբերում են անհատի:

Մինչ այս պահը հստակ չի հայտարարվել, թե ինչ են կառուցելու ԱՕԿՍ-ի շենքի տեղում. «Համաձայն ՀՀ օրենքի ` թե կառուցապատողի տվյալները պետք է լինեն եւ թե շինարարական աշխատանքներ կատարող կազմակերպության, ժամկետները պետք է լինեն եւ պետք է լինի մակետը»։

Իսկ շինարարական աշխատանքներ կատարող ընկերությունից որեւէ հարցի պատասխան ստանալ չհաջողվեց։ Շինհրապարակի դուռը չբացվեց, թեեւ ներսում շինարարական աշխատանքներ էին ընթանում;
Ի դեպ, մինչ Մշակույթի նախարար նշանակվելը Հասմիկ Պողոսյանն էր գլխավորում Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի եւ համագործակցության հայկական ընկերությունը` ԱՕԿՍ-ը;

Նաեւ այստեղ

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100